Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հայ մեծահարուստների թիվ մեկ հրամայականը ռազմավարական էլիտայի ձևավորումը պետք է լիներ

Հայ մեծահարուստների թիվ մեկ հրամայականը ռազմավարական էլիտայի ձևավորումը պետք է լիներ
19.06.2025 | 14:10

Սամվել Կարապետյանի կալանավորման փաստն արդեն իսկ խոսում է Հայաստանում սահմանադրական կարգի ոչնչացման մասին. գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքը ակնհայտորեն խախտված է։ Այսպիսի բացահայտ անարդարությունն ուղղակի պատկերացումից վեր է։

Բայց այստեղ խնդիրը հենց հայ մեծահարուստներն են նաև, և այդ մասին ես բազմիցս խոսել եմ։

Հայ մեծահարուստների թիվ մեկ հրամայականը ո՛չ թե բարեգործություն անելը պետք է լիներ, այլ՝ ռազմավարական էլիտայի համար կադրեր աճեցնելն ու, ի վերջո, երկրում ռազմավարական էլիտայի ձևավորումը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կապահովեր Հայաստանի զարգացումն ու հզորացումը։

Այդ պարագայում, իսկապես, Հայաստանում բարեգործությունների կարիքը կվերանար, և երկրի համար առաջնահերթություն կլիներ մեծահարուստների թվի մեծացումը, միջին խավի հզորացումն ու աղքատության լիովին հաղթահարումը։

Բայց հայ մեծահարուստները, ցավոք, չեն սիրում ներդրում կատարել անհատների վրա, այլ սիրում են կարճաժամկետ հեղինակություն բերող, տեսանելի և շոշափելի շահերը։

Հույս ունեմ՝ սա դաս կլինի, որ այսուհետ ներդրում կատարվի ռազմավարական էլիտաների ձևավորման վրա:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ